Նոր Ջեյմս Բոնդի ֆիլմի ստեղծողները, ըստ լուրերի, նեղացրել են 007-ի դերի համար թեկնածուների շրջանակը՝ հասցնելով չորսի։ Amazon MGM Studios-ը պատրաստվում է քասթինգի վերջնական փուլին, և նոր Բոնդի անունը կարող է հայտարարվել մինչև տարեվերջ։
Deadline-ի տվյալներով՝ առնվազն չորս դերասան ստացել է լսումների հրավեր։ Նրանց թվում են Ջեք Լոուդենը, Քալում Թըրները և Ջոշ Օ'Քոնորը։ Չորրորդ թեկնածուի անունը դեռևս չի հրապարակվել։
The Hollywood Reporter-ի տվյալներով՝ Ջեք Օ'Քոնելը և Ջեյքոբ Էլորդին, որոնք նախկինում նշվում էին որպես հնարավոր թեկնածուներ, չեն հրավիրվի վերջնական լսումներին։ Լսումները կարող են տեղի ունենալ արդեն այս կամ հաջորդ շաբաթ։ Քասթինգի նախկին տնօրեն Դեբի ՄաքՎիլյամսը, որը աշխատել է Բոնդի դերակատարների ընտրության վրա Թիմոթի Դալթոնի, Փիրս Բրոսնանի և Դենիել Քրեյգի մասնակցությամբ ֆիլմերի համար, նախկինում նշել էր, որ գործակալ 007-ին մարմնավորող դերասանը պետք է պահպանի որոշակի միստիկա։
Նա կարծում է, որ հանդիսատեսը չպետք է շատ բան իմանա նրա անձնական կյանքի մասին. լրտեսի կերպարը պետք է մնա անկանխատեսելի և գրավիչ։
Միևնույն ժամանակ, ֆիլմի ստեղծողները, ըստ լուրերի, դերասան են փնտրում գլխավոր չարագործի դերի համար։ Ըստ լրատվամիջոցների՝ 29-ամյա Յուեն Միտչելը, որը հայտնի է «Վիշապի տունը» սերիալում Էյմոնդ Թարգարիենի դերով, կարող է միանալ նախագծին։
The Sun-ի աղբյուրը Միտչելին անվանել է հարմար թեկնածու. դերասանն արդեն իսկ ունի նշանակալի աշխատանքներ, բայց նա դեռևս այնքան հայտնի չէ, որքան որոշ աստղեր, որոնք կապված են Բոնդի դերի հետ։ Հրատարակության աղբյուրի խոսքով՝ ֆիլմի ստեղծողները փնտրում են ծագող աստղի՝ յուրահատուկ արտաքինով։ Նոր ֆիլմը կհետևի Դենիել Քրեյգի մասնակցությամբ Բոնդի մասին վերջին ֆիլմի՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի պատմությանը, որը թողարկվել է 2021 թվականին։ MGM-ի կողմից 2025 թվականին այն ձեռք բերելուց հետո հայտնի ֆրանշիզայի վերահսկողությունը անցել է Amazon-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ